fbpx
Աշխարհ

Քիմ Քարդաշյանն արձագանքել է Քանյե Ուեսթի հակասեմական հայտարարություններին

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն արձագանքել է իր նախկին ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հակասեմական հայտարարություններին։ Այդ մասին գրում է TMZ-ը։

The Kardashians ռեալիթի շոուի նոր դրվագում, որն իբր ձայնագրվել է այն ժամանակահատվածում, երբ կատարողը անում էր իր սկանդալային հայտարարությունները, ցույց է տալիս, թե ինչպես է հեռուստաաստղը լաց լինում քրոջ գրկում։

Հաղորդման ընթացքում Քարդաշյանը դժգոհել է, որ ներկայիս Ուեսթը «նույն մարդը չէ, ում հետ ամուսնացել է 2014 թվականին»։ Ռեալիթի աստղը նաեւ հայտարարել է, որ «ամեն ինչ կանի հին Քանյեին վերադարձնելու համար»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ