Երեկ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ տեղի ունեցած արդարադատության համակարգին վերաբերող միջոցառմանը ներկա է եղել նաև ամերիկյան շոուբիզնեսի աստղ ՔԻմ Քարդաշյանը: Նա իր աջակցությունն է հայտնել Թրամփի վարչակազմի կողմից նախաձեռնված քրեական արդարադատության բարեփոխումներին:
Լրատվամիջոցները նկատել են, որ նա Քիմը նստած է եղել ԱՄՆ նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի և նրա ամուսնու՝ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշների կողքին:
«Քրեական արդարադատության բարեփոխման հետ կապված իմ ամբողջ ճանապարհը սկսվեց մոտ մեկ տարի առաջ, երբ ես հանդիպեցի նախագահին՝ Իվանկայի և Ջարեդի հետ խոսելուց հետո, ովքեր իսկապես մտածում էին, որ ես պետք է այնտեղ լինեմ»,- ասել է Քիմը: