Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ, 75-ամյա Բիլ Քլինթոնը երեքշաբթի երեկոյան հոսպիտալացվել է։
Այս մասին հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ Քլինթոնը արյան վարակում է ստացել և հոսպիտալացումը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ։
Ըստ աղբյուրի՝ Քլինթոնն այժմ հակաբիոտիկային բուժում է ստանում և գնալով կազդուրվում է։