«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Պաբլո Սաբալետան արձագանքել է բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի խոսքերին, որն ասել էր, թե իր թիմը հնարավորություն չունի հաղթելու ԱԱ-2022-ում։
«Երբ քո լավագույն խաղացողներից մեկը գալիս է քեզ մոտ և ասում. «Այս աշխարհի առաջնությունում մենք հնարավորություն չունենք, թիմը շատ ծեր է․․․», դա ազդում է այս թիմի մտածելակերպի վրա: Չկա կիրք, չկա կրակ», – Սաբալետայի խոսքն է մեջբերել Mirror-ը։
Խմբային փուլի երկու տուրից հետո Բելգիան F խմբում 3 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը՝ 1 միավորով զիջելով Խորվաթիային և Մարոկոյին, որոնք վաստակել են 4-ական միավոր։ Դեկտեմբերի 1-ին բելգիացիները կխաղան Խորվաթիայի հավաքականի հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։