Վաղվանից Հայաստանում սկսվում են բուհերի ընդունելության քննությունները։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ճեպազրույցի ընթացքում դիմորդների ծնողներին և ուղեկցողներին խնդրեցին չհավաքվել, կուտակումներ չստեղծել քննական կենտրոնների մոտ։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախկինում քննարկվում էր ընդհանրապես քննություններ չանցկացնելու տարբերակը։ Բայց իրենք որոշել են այնուամենայնիվ անցկացնել քննությունները՝ պահելով կանոնները։ Նա հայտնել է, որ քննությունները անցկացվելու են հուլիսի 2-8 ընկած ժամանակահատվածում։
Նախարարը նշեց, որ իրենք համագործակցել են ԱԻՆ-ի հետ, որպեսզի ախտահանեն կենտրոնների տարածքները։ Իսկ դիմորդները, ըստ Հարությունյանի, ջերմաչափվելու են քննություններից առաջ։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/261024368523874/?epa=SEARCH_BOX