ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը այսօր ճեպազրույցի ընթացքում նշեց, որ իրենք իշխանության հետ որևէ բովանդակային քննարկում բացառում են։
Նա ասաց, որ այս իշխանության կողմից օրակարգ բերված ոչ մի հարցի շուրջ քննարկումներ չեն կարող լինել։
Տոնոյանի խոսքով՝ իրենք մասնակցել են ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին, որ վերահաստատեն իրենց օրակարգը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ու անցումային կառավարության ձևավորման անհրաժեշտության մասին։