Էկո

Վարչապետի գլխավորությամբ՝ քննարկվել է աղբահանության համակարգի ռազմավարությունը

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է աղբահանության համակարգի ռազմավարությունն ու դրանով նախատեսված միջոցառումների ծրագիրը, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Զեկուցվել է, որ ռազմավարությամբ մշակվել է երկամյա միջոցառումների ծրագիր, որով նախատեսվող աշխատանքները միտված են լինելու հանրապետությունում աղբահանության ծառայությունների որակի բարձրացմանը, էկոլոգիական պայմանների ապահովմանը, վերամշակման ենթակա թափոնների համար համապատասխան մեխանիզմների ներդրմանը և այլն:

Նշվել է, որ ներկայումս ընթացքի մեջ են տեխնիկական սարքավորումներով համալրման աշխատանքները, մասնավորապես արդեն իսկ ձեռք է բերվել թվով 59 տեխնիկա, 600 աղբաման: Միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվում են նաև երկու խոշոր նոր աղբավայրերի կառուցման աշխատանքները՝ Երևանում և Հրազդանում: Շինարարությունը կմեկնարկի արդեն առաջիկայում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ռազմավարությամբ նախատեսվում է համայնքների համար գծագրել աղբահանության կոնկրետ սխեմաներ, բնակավայրերում հիմնել աղբի հավաքման կետեր, իսկ շինարարարական աղբի համար սահմանել առանձին ընթացակարգեր:

Քննարկվել են նաև աղբի վերամշակման հնարավորություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները:

Փաշինյանը կարևորել է հանրապետությունում աղբահանության բարձր մակարդակի կազմակերպումը և նշել, որ ռազմավարությունը պետք է իր միջոցառումներով ապահովի այդ խնդիրը լիարժեք: Վարչապետն ընդգծել է նաև հանգստի վայրերում, գետերի ափամերձ տարածքներում աղբահանության կազմակերպումը և տվել համապատասխան հանձնարարականներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ