Քննարկվել են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Ամենադիտվածներ

04.05.19pargev_01

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղական, Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Վահե Էնֆիաջյանը, խմբի անդամներ Լիլիթ Մակունցը, Հարություն Բաբայանը հանդիպել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի Հանրապետության արդարադատության համակարգի բարեփոխումերի հարցերով փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ազգային ժողովի փոխխոսնակն անդրադարձել է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով Բուլղարիայում ապրող հայ համայնքի դերը:

Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և համագործակցության խորացման գործում՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբում ընդգրկված են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ:

Վահե Էնֆիաջյանն ընդգծել է խորհրդարանական ամենատարբեր հարթակներում Բուլղարիայի խորհրդարանականների հետ փոխգործակցությունը, մասնավորապես Սևծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի աշխատանքներում:

Նա շնորհակալություն է հայտնել Բուլղարայի Հանրապետությանը Արցախի հարցում ցուցաբերած հավասարակշիռ դիրքորոշման համար:

Խոսելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի մասին՝ Վահե Էնֆիաջյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի իշխանություններին փաստաթղթի վավերացման համար:

Եկատերինա Զախարիևան նշել է որ երկկողմ հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության և բազմաթիվ մշակութային հիմքերի վրա, ինչն իր նպաստն է բերում այսօրվա միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացմանը: Այս համատեքստում հյուրն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունից հետո բուլղար ժողովուրդը հյունընկալել է մազապուրծ եղած տասնյակ հազարավոր հայերի:

Անդրադառնալով հայ-բուլղարական միջպետական հարաբերություններին՝ նա կարևորել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի այցը Հայաստան և նշել, որ այս տարի էլ նախատեսվում է վարչապետի այցը Հայաստան:

Ընդգծելով հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդումը՝ փոխվարչապետը կարևորել է Երևան-Սոֆիա ուղիղ թռիչքների անհրաժեշտությունը, որը կնպաստի տնտեսական ու զբոսաշրջային բնագավառներում համագործակցության խորացմանը և ակտիվացմանը:

Եկատերինա Զախարիևան պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին տարբեր ծրագրերի իրագործման ջանքերին:

Կարևորելով խորհրդարանական փոխայցերի անհրաժեշտությունը՝ Վահե Էնֆիաջյանը տեղեկացրել է, որ 2020թ-ին նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այցը Բուլղարիա:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան, Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ