fbpx
Տնտեսություն

Քննարկվել են իրանական ընկերության կողմից Հայաստանում ներդումների հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Սոցիալական ապահովության ներդրումային ընկերության»/ՇԱՍԹԱ գործադիր տնօրեն Մոհամմադ Ռեզվանիֆարի գլխավորած պատվիրակությանը։ Շասթա ընկերությունն իր մեջ ներառում է իրանական տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող հոլդինգներ, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանական ընկերության կողմից Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հեռանկարները։

Ընդգծելով, որ երկու երկրների միջև ձևավորված են բարեկամական և ամուր առևտրատնտեսական հարաբերություններ, կողմերը համոզմունք են հայտնել, որ հայ-իրանական փոխգործակցության շրջանակն առաջիկայում կշարունակի զարգանալ և ընդլայնվել՝ հատկապես, որ դրա համար առկա է չօգտագործված մեծ ներուժ։

Քերոբյանը և Ռեզվանիֆարը երկուստեք կարևորվել են փոխադարձ այցելությունների կազմակերպումը, տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը, ինչպես նաև համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացումը։

Նախարարի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել՝ իր իրավասությունների շրջանակներում, հնարավորինս աջակցել տնտեսության ոլորտում իրանական ընկերության կողմից իրականացվելիք ներդրումային ծրագրերի իրականացմանը։

Մոհամմադ Ռեզվանիֆարը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ այն եռանդն ու հետաքրքրվածությունը, որ կա երկու կողմերից, վստահաբար կնպաստի արդյունավետ համագործակցությանը։

Պատվիրակությունը Հայաստանում է Քերոբյանի հրավերով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ