Այսօր կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը խոսեց էլեկտրոնային ՀԴՄ կտրոնների ներդրման մասին։
«Դա նոր համակարգ է, որն արդեն իսկ ստեղծվել է ՊԵԿ–ում։ Հիմա սպասում ենք, որպեսզի բիզնեսն ընդառաջ գա ու ինտեգրվի այդ համակարգին։
- 20 միլիոն դոլարի հնարավոր խնայողություն՝ նորարարության հաշվին
- «Էլեկտրիկ Երևան» ՀԿ հիմնադրի և ընկերների կողմից առաջարկված նորարարությունը կարող է լուծել մի շարք խնդիրներ
Սա հնարավորություն է տալու էլեկտրոնային ծառայություններ մատուցող, հեռախոսի միջոցով պատվերներ ստացող կազմակերպություններին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ–ներ», – ասաց Փաշայանը։
Նա նշեց նաև, որ ՊԵԿ-ը Կենտրոնական բանկի հետ քննարկում է էլեկտրոնային ՀԴՄ-ների գաղափարը։
- Կառավարությունը հայտնել է ՊԵԿ-ի կողմից առաջարկվող ՀԴՄ-ների քեշբեքի ռիսկերը. Էլեկտրիկ Երևան
- Պետք էր ՀԴՄ համակարգը էլեկտրոնային դարձնել, որ մարդիկ նման խնդիր չունենային. Նարեկ Այվազյան
Տվյալ գաղափարի մասին այսօր ԱԺ-ում խոսեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա աշխատում ենք օնլայն ՀԴՄ-ի թողարկման մեխանիզմի ստեղծման վրա», – ասաց վարչապետը։