Իրավական
17:15 28/03/2019

Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով Տավուշի մարզում է

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ՝ ծանոթանալու մարզային քննչական վարչության կողմից 2018 թվականին կատարված աշխատանքներին:

ՔԿ նախագահը շնորհավորել է Հովիկ Խաչատրյանին՝ Տավուշի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, և համոզմունք հայտնել, որ իր աշխատանքով կարողանալու է ապահովել գերազանց ցուցանիշներ՝ դառնալով մարզի բնակչության վստահությունը վայելող անձ:

Հաշվի առնելով Տավուշի մարզային քննչական վարչության պետի նորանշանակ լինելու հանգամանքը՝ ՔԿ նախագահի պահանջով նախորդ տարի կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արթուր Մովսիսյանը:

Հաշվետու ժամանակահատվածում՝ 2018 թվականի ընթացքում, Տավուշի մարզային քննչական վարչության և ենթակա բաժինների վարույթում քննվել է 557 քրեական գործ՝ 2017 թվականի 388-ի փոխարեն:

Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցվել է 48, ուսումնական հաստատությունների աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ՝ 11 և անտառտնտեսության աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ՝ 18 քրեական գործ:

Քննչական կոմիտեի նախագահը մարզային վարչության աշխատակիցների ուշադրությունն է հրավիրել ապօրինի ծառահատումների դեպքերին՝ ընդգծելով, որ նման դեպքերը բացառելու նպատակով պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը: ՔԿ նախագահի հանձնարարությամբ ձեռք կառնվեն մի շարք քայլեր՝ ապօրինի ծառահատումներ թույլ չտալու, ինչպես նաև՝ փայտանյութի տեղափոխման օրինականությունն ստուգելու նպատակով:

«Պետք է պատերազմ հայտարարել ապօրինի ծառահատումներ կատարողներին, սա մարզում լուրջ խնդիր է և պահանջում է անհապաղ լուծում: Այս գործում մարզային քննչական վարչությունը պետք է լինի առաջամարտիկ և ձեռնարկի բոլոր քայլերը՝ նման դեպքերը բացառելու համար»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահը հանդիպման ընթացքում մի շարք հանձնարարություններ է տվել՝ առանձին քրեական գործերի քննությունն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:

Հայկ Գրիգորյանը դրական է գնահատել Տավուշի մարզային քննչական վարչության գործունեությունը և հորդորել կատարելագործել աշխատանքները, իսկ դրական ցուցանիշներ արձանագրած քննիչներին ներկայացնել խրախուսման:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ