fbpx
Իրավական

Քոչարյանի վիճարկած գործերից մեկը հակասահմանադրական է ճանաչվել ՍԴ-ի կողմից

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Սահմանադրական դատարանը հրապարակել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, ըստ որի՝ Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը բարձր դատարանից խնդրել էր ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։ Բացի դրանից՝ Քոչարյանի ներկայացուցիչը ամիսներ առաջ ՍԴ էր դիմել նաև Քոչարյանին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով։

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 3-ից դռնփակ նիստում գրավոր ընթացակարգով քննում էր հարցը։ Գործով զեկուցողներն են Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանը, Ա. Պետրոսյանը Ա. Դիլանյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Հ. Նազարյանը, Ա. Խաչատրյանը: Գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը՝ Ազգային ժողովը:

Նշենք, որ մինչ այս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել՝ պնդելով, որ ՍԴ երեք անդամ, մասնավորապես Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը և Հրանտ Նազարյանը չեն կարող մասնակցել քննությանը: Գրիգորյանի հիմնավորմամբ՝ նրանք այս կամ այն կերպ առնչվել են մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ որոշումների ընդունմանը և չեն կարող անաչառ լինել Քոչարյանի անձեռնմխելիության հարցի վերաբերյալ դիմումը քննելիս:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ