Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր սոցիալական կայքում «իվենթի» միջոցով տեղեկացրել են, որ պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել Վերաքննիչ դատարանի դիմաց՝ ի պաշտպանություն արդարադատության իրականացմանը: Հայտարարության մեջ ասվում է.
«ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԿԱՅԱՑՐԵԼ՝ ՑՄԱՀ
Հարգելի հայրենակիցներ, հունիսի 25-ին, ժամը 15:00-ին, բոլորս հավաքվում ենք վերաքննիչ դատարանի դիմաց՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի փող, 23 շենք, ի պաշտպանություն արդարադատության իրականացմանը: Քոչարյանի վարձու համակիրները փորձում են դատարանի վրա ճնշումներ գործադրել: Բոլորիս պարտքն է հավաքվել դատարանի մոտ ի հակակշիռ նրանց:
Քոչարյանից է սկսվում օլիգարխիային պատժելու գործընթացը: Միասնաբար տեր կանգնենք մեր հաղթանակին ու հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնենք:Թալանչիներն իրենց կաշին փրկելու համար պատրաստ են անգամ կործանման տանել երկիրը, չկասկածեք ոչ մի րոպե: Թոշակառու ծերունուց, որբ մանուկից, միայնակ մորից գողանալիս նրանք աչք չեն թարթել, հիմա էլ աչք չեն թարթի իրենց սպառնացող արդարադատության դեմ ամենադաժան միջոցներով պայքարելիս: Առա՛ջ դեպի դատարան: Ոչ մի զիջու՛մ:»