Իրավական

Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ միջնորդության լուծումը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի և մյուս ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, և քրեական գործի վարույթը կարճելու պաշտպանների միջնորդության լուծումը հետաձգվեց մինչև դրանում առկա էական հանգամանքների պարզաբանումը:

Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը:

Նախորդ դատական նիստերին, հիշեցնենք, նման միջնորդությամբ հանդես էին եկել ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, ապա նաև՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։ Վերջիններս բարձրացրել էին 300-րդ և 300.1-րդ հոդվածների միջև եղած հանցակազմերի տարբերության, նախագահի անձեռնմխելիության, անմեղության կանխավարկածի հարցերը։ Միջնորդությունների դեմ առարկել էին մեղադրող և տուժող կողմերը՝ ասելով, որ դրանց հիմքում դրված փաստական հանգամանքները բազմազան են՝ սկսած իրավականից, ընդհուպ՝ մինչև քաղաքական:

Աղբյուրը՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ