Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ այսօր պաշտպան Հովհաննես Խուդոյանը կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին այն հիմքով, որ երեկվա նիստին դատարանը չի պարզաբանել պաշտպաններին իրենց իրավուքներն ու պարտականությունները։
Փոխարենը պաշտպանների հարցադրումներին պատասխանել է հռետորական հարցերով ու ոչ կոնկրետ արտահայտություններով։ Բացի դրանից՝ դատավորը թույլ չի տվել պաշտպաններին ավարտել իրենց հարցերն ու խոսքը։ Այդ ամենը հիմք են տալիս ասելու, որ դատարանը կարող է կանխակալ վերաբերմունք ունենալ իրենց պաշտպանյալի նկատմամբ։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սա գնահատեց որպես հիմնազուրկ և դատաքննությունը ձգձգելու նպատակով արված միջորդություն։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի այսօր՝ ժամը 12։30-ին։
