fbpx
Սպորտ

ՄաքԳրեգորի հաջորդ մրցակցի անունը հայտնի է

Հոկտեմբերի 16-ին UFC-ի թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն Ֆրենկի Էդգարի ծննդյան օրն էր։

Այս առիթով UFC-իի Twitter-յան էջում շնորհավորանք է հայտնվել՝ Էդգարին ուղղված։ Այդ հրապարակման մեկնաբանություններում Էդգարին շնորհավորանք է հղել նաև խառը մենամարտերի մարտիկ Քոնոր ՄաքԳրեգորը, որին ի պատասխան Էդգարը նշել է, որ ինքն արդեն տվել է իր համաձայնությունը ու գործն այժմ ՄաքԳրեգորի և Դեյնա Ուայթի ձեռքերում է։

Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ Քոնորի հաջորդ մրցակիցը կլինի Ֆրենկի Էդգարը, իսկ մենամարտը, ինչպես իր մեկնաբանության մեջ նշել էր Քոնորը, կկայան դեկտեմբերին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ