Ընթանում է Ազգային ժողովի այս տարվա առաջին նիստը։ Վերջինիս ընթացքում 2 պատգամավորներ երդմամբ ստանձնեցին մանդատները։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սերգեյ Մովսիսյանն ու Սեդրակ Թևոնյանը նշանակվել էին մարզպետ ու չէին կարող շարունակել պատգամավորական գործունեությունը։
Այսօր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նիստի սկզբում ասաց, նրանց փոխարինելու են ընտրացուցակի առաջին մասի հաջորդ թեկնածուներ Լիլիթ Կիրակոսյանն ու Էդգար Հակոբյանը, ովքեր երդմամբ ստանձնեցին պաշտոնը։