ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա իր ուղերձում հայտնեց հրաժարական տալու մասին ու հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույնպես մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և կուսակցության վարչապետի թեկնածուն լինելու է ինքը։
Նա նշել է, որ իրենք հնազանդորեն կենթարկվեն ժողովրդի կամքին ու կկատարեն ժողովրդի առաջ ունեցած իրենց պարտավորությունները։
Փաշինյանն ընդգծել է, որ եթե ժողովուրդը որոշի, որ ինքը պետք է հեռանա վարչապետի պաշտոնից, ապա նա կկատարի այդ որոշումը, իսկ եթե ժողովուրդը որոշի, որ ինքը պիտի շարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, ապա նա կկատարի այդ որոշումը։