Աշխարհ

Քրդերը հայտնում են, որ 7 տանկ են խփել և ոչնչացրել են 75 թուրք զինվորի

Սիրիայի քրդական ստորաբաժանումները մարտավարական նահանջից հետո կրկին վերահսկողություն են հաստատել Հասեք նահանգի Ռաս էլ Այն քաղաքի մեծ մասի վրա: Այս մասին նշված է «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» զինված կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ:

«Քուրդ ապստամբներին հաջողվել է խփել յոթ տանկ և ոչնչացնել 75 թուրք զինվորների և վարձկանների, ևս 19-ը վիրավորվել են»,-ասված է փաստաթղթում:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, այժմ մարտերը վերսկսվել են Թել Բեյդարի արվարձանում և արդյունաբերական գոտում: Թուրքական ինքնաթիռներն ինտենսիվ հարվածներ են հասցնում այդ տարածքի ուղղությամբ:

Նշվում է, որ Թուրքիայի հաջորդ թիրախը Ռաքքա նահանգի հյուսիսում գտնվող Թալ Աբյադն է, որի համար արդեն չորրորդ օրն է կատաղի մարտեր են ընթանում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ