fbpx
Կառավարություն

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք էր սկսել վաղուց. Ցոլակյան

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը վաղուց էր պետք սկսել, այժմ ուշացած է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Բոլոր երկրներում դրա դեմ պայքարը կա, տարբեր երկրների օրինակով: Ես գտնում եմ, որ դա պետք է: Իսկ մեխանիզմների մասին հարցրեք մասնագետներին, ես չգիտեմ»,-ասաց Ցոլակյանը:

Նա դժվարացավ պատասխանել, թե ինչու նախկինում նման օրենք չի եղել։

«Անհրաժեշտությունը միշտ էլ եղել է: Դրա մասին խոսակցություն միշտ եղել է, բայց օրենք չի եղել: Մեխանիզմների մասին մասնագետները թող ասեն: Ես իմ պատկերացումներն ունեմ, բայց հիմա չեմ կարող նշել:

Դա զգույշ պետք է արվի, որ հանկարծ անմեղ մարդուն չկարողանան որևէ բան անել: Այստեղ փայտը երկու ծայր ունի: Օրենքը շատ ճշգրիտ պետք է ներկայացնի, թե որ դեպքում ինչ պետք է արվի»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ