ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնել է, որ մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ նոյեմբերի 29-ին վերահսկողություն են իրականացրել Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտի նկատմամբ։
«ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկվել է վերոնշյալ վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։
- ՔՏՀԱ տեսուչները վերահսկողությունը են իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում
- ՔՏՀԱ տեսուչները Աջափնյակում դիտարկել են 50 տրանսպորտային միջոց
Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 3 դեպք։ Դրանք վերաբերել են դիմակ չկրելուն, ախտահանիչ հեղուկի բացակայությանը և գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Այդ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը»,- ասվում է հաղորդագրության մեջ։