Սեպտեմբերի 16-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում՝ ՏՄ ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։
«Մասնակցել են ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Աշխատանքային հանդիպմանը քննարկվել են տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը բարելավելու ու արդյունավետ դարձնելու, ՏՄ իրավասության տակ գտնվող քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգութան, էներգետիկայի և էներգասպառման ոլորտներում արվող ստուգումներին ընթացքի վերաբերյալ հարցեր։
- Վերահսկողություն է իրականացվել Նոր Նորք վարչական շրջանում․ ՔՏՀԱՏՄ
- ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 8 խախտում է հայտնաբերել
Անդրադարձ է կատարվել նաև վերահսկողական գործառույթի շրջանակում ՔՏՀԱՏՄ աշխատակիցների իրավասությունների պատշաճ կատարմանը։
Հանդիպման վերջում կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներն աշխատանքային առաջարկություններ են ներկայացրել՝ դրանք հետագայում կիրառելու, ՏՄ գործունեության արդյունավետությունը բարելավելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։