ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ ՀՀ պարեկային ծառայության հետ նոյեմբերի 15-ին համատեղ դիտարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտը։
«ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են Քանաքեռ-Զեյթունով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 42 տրանսպորտային միջոց։
- ՔՏՀԱ տեսուչները դիտարկել են Ավանի, Նոր Նորքի և Արարատի մարզի հանրային տրանսպորտը
- ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Աջափնյակի և Արարատի մարզի հանրային տրանսպորտը
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 5 խախտում․ դրանք վերաբերել են գերբեռնված ուղևորափոխադրմանը և դիմակ չկրելուն, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։