ՔՏՀԱ Տեսչական մարմինը մշտադիտարկել է էրեբունիի և Նուբարաշենի հանրային տրանսպորտը-Azat TV
Հասարակություն

ՔՏՀԱ Տեսչական մարմինը մշտադիտարկել է էրեբունիի և Նուբարաշենի հանրային տրանսպորտը

ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմինը հայտնել է, որ տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները նոյեմբերի 4-ին համատեղ մշտադիտարկել են մայրաքաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը։

«Դիտարկվել է էրեբունիով և Նուբարաշենով կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 66 տրանսպորտային միջոց։ Դրա արդյունքում Տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 5 դեպք։ Վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Նշվում է, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ