Օդատիեզերական և պաշտպանական արդյունաբերությամբ զբաղվող բրիտանական «Rolls-Royce» ընկերության ներկայացուցիչ Գյորքեմ Քիրիշ Գյումյուշելն անդրադարձել է ընկերության ծավալած գործունեությանը Թուրքիայում: Նա նշել է, որ Թուրքիան իրենց ընկերության համար շուկայի տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունի:
Նաև ընդգծել է, որ ընկերությունը Թուրքիայում ունի 150 աշխատակից և մտադիր է այդ երկրի հետ ունեցած համագործակցությունն էլ ավելի խորացնել:
«Rolls-Royce»-ը երկար ժամանակ է, ինչ համագործակցում է թուրքական «Türk Hava Yolları» պետական ավիաընկերության հետ: Այս համատեքստում «Rolls-Royce»-ի ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունը կարողացել է զգալիորեն մեծացնել իր ունեցած դերը թուրքական շուկայում:
Նշենք, որ բրիտանական ընկերությունը արդեն 30 տարի է, ինչ քաղաքացիական ավիացիայի և պաշտպանության ոլորտում համագործակցում է Թուրքիայի հետ: