Մադրիդի «Ռեալի» պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսը խոսել է 11-մետրանոցներն իրացնելու իր ոճի մասին:
Հիշեցնենք` իսպանացին 11-մետրանոցները հիմնականում իրացնում է «պանենկա» ոճով.
«Կրիշտիանուի հեռանալուց հետո ես ինձ վրա եմ վերցրել 11-մետրանոցներն իրացնողի դերը և ուրախ եմ դրա համար: «Պանենկան» պարզապես իրացման միջոց է, բայց ես երբեք չեմ ձգտում վիրավորել դարպասապահին»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում FourFourTwo-ն:
Վաղը` փետրվարի 6-ին, «Ռեալն» Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում կմրցի «Բարսելոնայի» հետ: Հանդիպումը կկայանա Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: Թիմերի միջև պատասխան խաղը կայանա փետրվարի 27-ին Մադրիդում:
Իսպանիայի առաջնության 22 տուրից հետո «Ռեալը» մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 42 միավոր:
Հաղորդում է armsport.am-ը։