Կնոջ ուղեղը մոտավորապես չորս տարով ավելի դանդաղ Է ծերանում․ գիտնականներ

Ամենադիտվածներ

Կնոջ ուղեղը մոտավորապես չորս տարով ավելի դանդաղ Է ծերանում․ գիտնականներ

Կնոջ ուղեղը մոտավորապես չորս տարով ավելի դանդաղ Է ծերանում, քան տղամարդունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն են հանգել մի խումբ ամերիկացի գիտնականներ կատարված հետազոտությունից հետո, որի արդյունքների մասին հայտնել Է The Guardian թերթը: Գիտափորձին մասնակցել Է 20-ից մինչև 82 տարեկան ավելի քան 200 մարդ (121 կին և 84 տղամարդ): Սենտ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի մասնագետները վերլուծել են պոզիտրոնա-Էմիսիոն շերտագրության՝ ներքին օրգանների հետազոտության ճառագայթա-նուկլիդային շերտագրական մեթոդի արդյունքները:

Դրանք ցույց են տվել, որ միջին հաշվով կնոջ ուղեղը 3,8 տարով երիտասարդ Է եղել հետազոտության մասնակից կանանց փաստական տարիքից, մինչդեռ ուժեղ սեռի ներկայացուցիչների ուղեղը եղել Է 2,4 տարով ավելի ծեր: Մասնագետները նաև հայտնաբերել են, որ ուղեղի տարիքի նման տարբերություններ նկատվել են ոչ միայն տարեց, այլև 20-ամյա մասնակիցների մոտ:

Գիտափորձի արդյունքները վկայում են, որ կանանց ուղեղի բացահայտված առանձնահատկության շնորհիվ տարիների հետ նրանք ճանաչողական ունակությունների խիստ նվազում չեն ունենում, նրանց համար տղամարդկանցից ավելի դյուրին Է յուրացնել նոր ունակություններ, զբաղվել ստեղծագործությամբ կամ Էլ ստանալ նոր մասնագիտություն, նշել Է հետազոտության առաջատար հեղինակ, պրոֆեսոր Մանու Գոյալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();