«Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին հայտնել է, որ չի ցանկանում հեռանալ թիմից:
Հայտնի է, որ Ռամոսն ու Պերեսը այս շաբաթ մի քանի հանդիպում են ունեցել առանց միջնորդների։ Պերեսը հետաքրքրվել է ֆուտբոլիստի առողջական վիճակով։ Ռամոսը ծնկի վիրահատության է ենթարկվել և բաց կթողնի մոտ երկու ամիս։
Այս մասին տեղեկանում ենք ABC-ից։