ՀՀ֊ն ունի արտահերթ ընտրության պահանջարկ. Արման Բաբաջանյան

Ամենադիտվածներ

Եթե Ռուսաստանն անկարող է գերիների հարցը լուծել, ինչպե՞ս է լուծելու տրասպորտային ապաշրջափակման հարցերը․ Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը գրառում է կատարել Facebook֊ում, որում ասվում է.

Կես միլիարդ դրամ պետական փողի հափշտակության կատարումը կազմակերպելու համար մեղադրվող նախագահի պաշտոն զբաղեցրած անձը հարցազրույց է տալիս․․․

Անկարող, երկչոտ ու ամբարտավան իշխանության ու ինքզինք ընդդիմություն հռչակած մաֆիական և ահաբեկչական հակումներ ու անցյալ ունեցող կիսագողական, քրեաօլիգարխիկ հակապետական այս երկու բևեռների տեղապտույտը գնալով վտանգավոր է դառնում մեր պետականության գոյության համար։

Այս իրավիճակում Հայաստանի հանրությունն ունի ոչ թե արտահերթ ընտրության պահանջարկ, այլ առհասարակ ընտրության պահանջարկ: Ընտրությունը հանրային, պետական օգտակարության ամբողջական նշանակություն է ստանում, երբ ձեռք է բերում բովանդակային հատկանիշներ։ Հենց այս իմաստով՝ ընտրությունը խորքային առումով պետք է նշանակի նախևառաջ նորություն:

Հայաստանի քաղաքացիները քաղաքական բոլոր ուժերից պետք է պահանջեն նորություն, գաղափարական, ծրագրային նորարարություն: Նոր սերնդի, արդիական ժամանակների պատերազմներում ազգերը, պետությունները, ժողովուրդներն ու հասարակություններն զիջում, նահանջում են այն բանից հետո և այն պատճառով, որ զիջում են նոր սերնդի քաղաքականության ասպարեզում:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();