Մադրիդի «Ռեալի» լեգենդներից Սերխիո Ռամոսը մոտ է ակումբը լքելուն։ Բանն այն է, որ ֆուտբոլիստն ու ակումը չեն կարողացել համաձայնության գալ պայմանագրի շուրջ․ Ռամոսը պահանջում է 2 տարվա պայմանագիր, իսկ «Ռեալն» առաջարկում է ընդամենը 1 տարվա։
Այսպիսով, հեռանալուց առաջ Ռամոսը հանդիպելու է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։
Այս մասին հայտնում է ABC-ն։
Նշվում է, որ Պերեսը մտադիր է պաշտպանի համար հրաժեշտի երեկո կազմակերպել, որի ընթացքում Ռամոսը հնարավորություն կունենա լուսանկարվել բոլոր այն տիտղոսների հետ, որոնք «Ռեալը» նվաճել է Ռամոսի օրոք։