Ընթացիկ մրցաշրջանը բավական բարդ է դասավորվում Մադրիդի «Ռեալի» համար: Բայց, բարեբախտաբար, ակումբում կա Սերխիո Ռամոսի պես պաշտպան, որը հաճույքով կատարում է հարձակվողների աշխատանքը:
«Էսպանյոլի» դեմ խաղում մադրիդցիների ավագը խփեց ընթացիկ մրցաշրջանում իր 10-րդ գոլը: Ռամոսը 5 անգամ աչքի է ընկել Իսպանիայի առաջնությունում, 3 անգամ Իսպանիայի Գավաթի խաղարկությունում, մեկական անգամ էլ գոլ է խփել Չեմպիոնների լիգայում ու Եվրոպայի սուպերգավաթային խաղի ժամանակ:
Հետաքրքիր է, որ Ռամոսը այս ցուցանիշով գերազանցել է մի շարք ռմբարկուների: Մասնավորապես, ՄՅՈՒ-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն խփել է 10 գոլ, «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Պաուլո Դիբալայի հաշվին կա 7 գնդակ, իսկ Գոնսալո Իգուայինը, որ վերջերս է «Միլանից» «Չելսի» տեղափոխվել, աչքի է ընկել 8 անգամ:
Ընդհանուր առմամբ, Ռամոսն իր կարիերայի ընթացքում անցկացրել է 640 հանդիպում և խփել 86 գոլ:
Գրում է armsport.am-ը։

