Արարատի մարզի Ռանչպար գյուղում լայն թափով ընթանում են մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Այս պահին իրականացվում է մանկապարտեզ տանող ճանապարհի և շենքի բակի ասֆալտապատում:
Մանկապարտեզն իր միջոցներով կառուցում է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանը: Վերջինս կրթօջախն ապահովելու է նաև ամբողջ գույքով:
Այն նախատեսված է լինելու 30 երեխայի համար: Ռանչպարցիների համար երազանք դարձած մանկապարտեզը նախատեսվում է շահագործման հանձնել տարեվերջին:
Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքից: