ՀՀ Կոտայքի մարզպետարանը գրառում է կատարել Facebook-ում: Մարզպետարանը հայտնում է, որ աշնանը Եղվարդում շահագործման կհանձնվեն 2 հիմնանորոգված մանկաարտեզներ:
«Աշնանը Եղվարդ համայնքում շահագործման կհանձնվեն միանգամից 2 հիմնանորոգված մանկապարտեզ
Կոտայքի մարզի համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը և ըստ այդմ՝ քաղաքացու կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի կարևորագույն մասն են կազմում նախակրթական հաստատությունների կառուցումը:
Այդ համատեքստում Կոտայքի մարզից ներկայացվող սուբվենցիաների շարքում մշտապես առկա են մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման ու բարեկարգման ծրագրեր:
Նախօրեին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Նաիրիի տարածաշրջանի Եղվարդ խոշորացված համայնքի բնակավայրերում այցելեց արդեն այս աշնանը շահագործման հանձնվող երկու մանկապարտեզներ:
Ուրախությամբ կարող ենք փաստել, որ կատարվել է որակային նոր սանդղակ սահմանող աշխատանք:
Կառավարության 2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ պետություն-համայնք համաֆինանսավորման եղանակով
Կապիտալ վերանորոգվել և ամբողջական կահավորվել է Եղվարդ քաղաքի թիվ 2 մսուր մանկապարտեզը՝ նախատեսված 10-12 խմբերի՝ շուրջ 300 փոքրիների համար: Ծրագրի արժեքը 113.220.000 ՀՀ դրամ է, որի 50%ը պետական բյուջեի ֆինանսավարման չափն է:
Հիմնանորոգվել և ամբողջական կահավորվել է Զորավան համայնքի շուրջ 100 փոքրիկների համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 54.490.800 ՀՀ դրամ, որի 50 %-ը պետական բյուջեի ֆինանսավարման չափն է:
Եվ ևս մեկ #լավ_լուր՝ առկա մեկհարկանի մանկապարտեզի թափուր շենքը, համայնքի միջոցներով վերանորոգումից, տանիքի փոփոխությունից և կահավորումից հետո, կծառայի որպես Եղվարդի արվեստի դպրոցի մասնաճյուղ:
#ԷտալոնայինԿոտայք ունենալու՛ ենք» ,-ասվում է գրառման մեջ
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2662796310709041&id=2059437317711613