Ալվարո Բենիտոն` «Ռեալի» պատանեկան թիմի (Մ18) գլխավոր մարզիչը, կհեռացվի զբաղեցրած պաշտոնից, հայտնում է Marca-ն:
Սա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ մարզիչը, որը նաև փորձագետ է ռադիոյում և հեռուստաալիքներից մեկում, քննադատել է հիմնական թիմի խաղն Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի` «Բարսելոնայի» հետ պատասխան խաղից հետո (0:3):
«Վինիսիուսը բոլորին զարմացնում է, նա երիտասարդ է, բայց անհավասարկշռություն է բերում թիմում: Խնդիրն այն է, որ կան այնպիսի խաղացողներ, ինչպես Կազեմիրոն, որը ոչ մի վայրկյան չխաղաց, ինչպես Կրոսը»,- նշել էր Բենիտոն:
Բենիտոյի փոխարեն «Ռեալի» Մ18 թիմի գլխավոր մարզչի պաշտոնում կնշանակվի Ռաուլ Գոնսալես Բլանկոն, որը 16 տարի հանդես է եկել մադրիդցիների կազմում:
«Սերուցքայինների» կազմում նա 520 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 228 գոլի հեղինակ և 16 տիտղոս է նվաճել, այդ թվում` 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ` Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
Հաղորդում է armsport.am-ը։