Ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական որևէ ցանցում գրանցված չէ. ԱԱԾ մամուլի կենտրոն

Հրապարակել է՝

,
Միացեք մեզ՝
ԱԱԾshabat.am_

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական որևէ ցանցում գրանցված չէ:

«Ֆեյսբուք սոցիալական ցանցի տիրույթում գործում է կեղծ «ՀՀ Ազգային Անվտանգություն» անունը կրող էջ, որն անհայտ քաղաքացու նախաձեռնություն է և որևէ կապ չունի ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ: Եթե մինչև վերջերս այդտեղ տեղադրված տեղեկություններն առանձնապես ուշադրության արժանի չէին, ապա այսօր հրապարակվել է տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը և միտված է որոշակի խառնակչության: Ազգային անվտանգության ծառայության մասին տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայք (www.sns.am)»,- տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ամենաթարմ