Պոլ Պոգբան մտադիր է տեղափոխվել «Ռեալ» և նա վճռական է տրամադրված:
Պոգբաի գործակալ Մինո Ռայոլան չեղարկել է «Յունայթեդի» ղեկավարների հետ հանդիպումը, որտեղ պետք է քննարկվեր Պոգբայի պայմանագրի երկարաձգման հարցը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը հիասթափված է թիմի ցուցադրած արդյունքներից և ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդում: Իր ցանկության մասին խաղացողը հայտնել է «Յունայթեդի» ղեկավարներին: Այս մասին հայտնում է The Sun-ը: