Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին:
- Կայացել է «Պետության ռազմական անվտանգություն» դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը
- Հրապարակվել են Գեղարքունիքում վիրավորված հայ զինծառայողների անունները
«Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդին Հայաստանի Հանրապետությունում վերջին չորս տարիների իր առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի և երկկողմ ռազմական համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ։