Չինաստանում ներկայացվել է «Յակ» ռազմական չորսոտանի ռոբոտը: Այն կօգնի զինվորականներին ապրանքների առաքման և հետախուզական առաքելությունների հարցում։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով 3DNews պորտալին։ Դա իր դասի ամենամեծ ռոբոտն է։
«Յակ» ռոբոտը կարող է տեղափոխել մինչև 160 կգ բեռներ և վազել մինչև 10 կմ/ժ արագությամբ։ Այն կարող է նաև կատարել բարդ մարտական առաջադրանքներ՝ անկախ լանդշաֆտից՝ ժայռերում, խրամատներում, մարգագետիններում, դաշտերում, անապատներում, ձյան և ցեխոտ ճանապարհներին:
Ռոբոտը կարող է ցատկել, շրջվել և քայլել անկյունագծով։
https://youtu.be/FDAKDKj5PtU