2021 թվականին աշխարհում ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 2,113 տրիլիոն դոլար։ Մինչ այդ, 2 տրիլիոնը շեմը երբեք չի գերազանցվել։ Այս մասին ասվում է Խաղաղության խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում։
Ամենամեծ ռազմական բյուջեով երկրներն են՝ ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Մեծ Բրիտանիա և Ռուսաստան։ Նրանց բաժին է ընկնում համաշխարհային ծախսերի 62 տոկոսը։
2021 թվականը դարձել է ռազմական կարիքների համար հատկացումների անընդմեջ աճի 7-րդ տարին։
Նույնիսկ պանդեմիայի տնտեսական հետևանքների ֆոնին գլոբալ ռազմական ծախսերը հասել են ռեկորդային մակարդակի, նշում է ավագ գիտաշխատող Դիեգո Լոպես դա Սիլվան։ Գնաճը դանդաղեցրել է աճի տեմպն իրական արտահայտությամբ, սակայն նոմինալ ռազմական ծախսերը մեծացել են 6․1 տոկոսով։
ԱՄՆ ռազմական ծախսերը 2020 թվականի համեմատ նվազել են 1․4 տոկոսով և կազմել 801 մլրդ դոլար։ Ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ 3․5 տոկոսը։
Ռուսաստանը, ըստ ինստիտուտի գնահատականի, մեծացրել է իր ծախսերը 2,9%-ով՝ հասցնելով 65․9 մլրդ դոլարի։ Դա աճի երրորդ անընդմեջ տարին էր, 2021-ին ՌԴ ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ 4․1 տոկոսը։