fbpx
Իրավական

Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը պղծելու դեպքով. ՊՆ խոսնակ

ՀՀ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուր զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերի հետ կապված դեպքով։ Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյանի պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու փաստին:

ՀՀ ոստիկանությունից էլ հայտնել են, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանձնարարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն և պարզեն կատարվածը:

Եռաբլուր» պանթեոնում պղծել են ապրիլյան հերոսների, այդ թվում Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարերը: Տեսանյութում երևում է, որ շիրմաքարերի վրա սև ներկ հիշեցնող նյութ է լցված։

https://www.facebook.com/100005498445592/videos/1122552621271342/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ