fbpx
Կառավարություն

Փաշինյանը պլանավորում է ռազմարդյունաբերությունը տնտեսության առաջատար ոլորտներից մեկը դարձնել

Այսօր՝ 14.05.2020թ., ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանի գլխավորությանբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որն առնչվում էր ռազմարդյունաբերության ոլորտին։

Իր ելույթում ՀՀ վարչապետը նշեց, որ հստակ նպատակ է՝ ռազմարդյունաբերության ոլորտը դարձնել  տնտեսության առաջատարը։ Այդ նպատակը հետապնդելու գլխավոր շարժառիթն էլ հենց եղել է ռազմարդյունաբերական համալիրի տեղափոխումը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարության համակարգ տեղափոխելը։

Վարչապետի համոզմամբ այս բոլոր խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետությունում կան բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու միջոցները։ Խոսքը վերաբերվում է մտավոր, գիտական և մասնագիտական ներուժին։ Իսկ վերոհիշյալ  նախադրյալների իրացման համար կարևորում է արտադրական  հզորությունների և արտահանման կառուցվածքների ձևավորումը։

ՀՀ վարչապետն այս ամենի իրագործումը համարեց երկարատև և ռազմավարական քննարկման խնդիր։ Եվ կարևորեց․ առաջին՝ ռազմարդյունաբերության զարգացումը Հայաստանում և, երկրորդ՝ պատշաճ կերպով անվտանգության ապահովումը մեր երկրում։

Խնդիրների հետագա լուծումները կքննարկվեն հաջորդ հանդիպումների ժամանակ։

Արմինե Գասպարյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ