Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան ասաց, որ վերականգնվել է COVID-19- ից և գնացել աշխատանքի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Լյուբիմովան հաղորդել է, որ հիվանդությունը մեղմ է եղել։ Նա երեք շաբաթ տնային բուժում է ստացել:
Հիշեցնենք, որ Լյուբիմովայի մոտ կորոնավիրուսը հաստատվել էր մայիսի սկզբին: Նախարարի մամուլի քարտուղար Աննա Ուսաչևան հայտնել էր, որ նախարարը չի հոսպիտալացվել: Լյուբիմովան շարունակել է աշխատել հեռավար:

