fbpx
Աշխարհ

ՌԴ-ն գաղտնի առաջարկ է ներկայացրել Հյուսիսային Կորեային

Ռուսաստանի Դաշնությունը գաղտնի առաջարկ է ներկայացրել Հյուսիսային Կորեային: Խոսքը այս երկրում ատոմակայան կառուցելու մասին է, որի դիմաց Փհենյանը պետք է հրաժարվի միջուկային զենքի օգտագործումից: Այս մասին հաղորդում է Washington Post -ը` հղում անելով ԱՄՆ-ի կառավարության իր աղբյուրներին:

Հաղորդվում է, որ բանակցությունները տեղի են ունեցել 2018-ի աշնանը: Ըստ պայմանագրի` ՌԴ-ն պետք է շահագործի ատոմակայանը, նաև պարտավորվում է երկրից դուրս բերել օգտագործված միջուկային հումքը, որպեսզի Հյուսիսային Կորեան չօգտագործի այն զենքի ստեղծման նպատակով:

Էներգիայի նոր աղբյուր ստանալու դիմաց ԿԺԴՀ-ն կդադարեցնի ատոմային զենքի ստեղծման ծրագիրը և կհրաժարվի բալիստիկ հրթիռների կիրառումից: Սակայն ըստ հոդվածագրի` ԱՄՆ-ն և Չինաստանը դեմ կլինեն այս ծրագրին, քանի որ այն թույլ կտա Ռուսաստանին ամրացնել իր դիրքերը Կորեական թերակղզում. մյուս կողմից էլ նշվում է, որ ԿԺԴՀ-ն հազիվ թե համաձայնի հրաժարվել միջուկային ծրագրից:

Հաղորդում է shatnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ