fbpx
Աշխարհ

ՌԴ-ն ու Չինաստանը թույլ չեն տա Վենեսուելայի դեմ ռազմական ագրեսիա

ՌԴ Պետդումայի դաշնային խորհրդի անդամ Օլեգ Մորոզովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը թույլ չեն տա Վենեսուելայի դեմ ռազմական ագրեսիա:

«Մենք հստակ ազդակ ուղարկեցինք, որ թույլ չենք տա որևէ մեկին միջամտել Վենեսուելայի ներքին խնդիրներին: Դա նրանց գործն է և իրենք են որոշելու ինչպես լուծել խնդիրները»,- Մորոզովի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը:

Պատգամավորը նաև նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը խնդիր են դրել պաշտպանել «ոչ թե Մադուրոյին, այլ այդ երկրում օրենքն ու իրավունքը»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ