Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը ռուսական Interfax լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև 2020թ. նախատեսվող S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակի շուրջ համաձայնագրի կնքմանը:
Շուգաևը նշել է, որ S-400-ների նոր խմբաքանակի մատակարարման համար աշխատանքները շարունակվում են:
«Այս հարցում համակարգված կերպով աշխատում ենք: Ամենակարևորն այն է, որ երկու կողմն էլ ցանկություն հայտնի շարունակել տարածաշրջանային համագործակցությունը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ զենքի արտահանմամբ զբաղվող ռուսական պետական Rosoboronexport ընկերության ղեկավարը և Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը վերջերս հույս էին հայտնել, որ Մոսկվան առաջիկայում ավելի շատ S-400 համակարգ կմատակարարի Թուրքիային: