Սիրիայի արաբական բանակը շարունակել է գրոհը երկրի կենտրոնական շրջաններում՝ թիրախավորելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղակայման վայրերը Հոմսում, Համայում և Ալ Ռաքքայում:
Նշվում է, որ Պաղեստինյան «Երուսաղեմ» բրիգադի և Սիրիայի բանակին զուգահեռ Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը ավիահարվածներ են հասցրել ԻՊ Հոմսի և Համայի տեղակայման վայրերին՝ նրանց ստիպելով դուրս գալ թաքստոցներից և դեմ առ դեմ կռվել սիրիական բանակի դեմ։
Հաղորդագրությունների համաձայն՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը մի քանի հարվածներ են հասցրել Ալ-Սուխնա քաղաքի մերձակայքում, որը ժամանակին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հենակետն էր:
Այս մասին տեղեկանում ենք almasdarnews.com–ից։

