fbpx
Աշխարհ

ՌԴ Պաշտպանության նախարարությունը կհիմնի սեփական կինոստուդիան

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը կհիմնի սեփական կինոստուդիան մերձմոսկովյան «Պատրիոտ» զբոսայգու տարածքում: Այդ մասին հայտնել է Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այս մասին հաղորդում է Life-ը:

«Մենք ցանկանում ենք, որ ի հայտ գա բարձրորակ և ճշմարիտ կինո, ու հենց այդ պատճառով մենք նախաձեռնել ենք այդ ծրագիրը և ես կարծում եմ, որ առաջիկայում կհիմնենք այդ կինոստուդիան, կինոկենտրոնը, որում կնկարահանենք ֆիլմերը»,-պատմել է նա «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Շոյգուի խոսքով՝ այժմ նախարարությունը ստանում են տարատեսակ սցենարներ, սակայն հաճախակի դրանք վերաբերում են անցյալ տարիներին, ոչ թե վերջերս տեղի ունեցած իրադարձություններին: Նախարարն ընդգծել է, որ ռուս հանդիսատեսին պակասում է պատմություններն այսօրվա հերոսների և նրանց մասին, ովքեր ներկայումս հակազդում են այդ հսկայական հրեշին, որը միջազգային ահաբեկչությունն է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ