fbpx
Աշխարհ

ՌԴ փոխվարչապետը հույս է հայտնել, որ Անդրկովկասում կսկսվի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Տվերի վագոնաշինական գործարանի արտադրած նոր վագոնները Հայաստան ուղարկելու կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ։

Օվերչուկը հույս է հայտնել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների շուտափույթ ապաշրջափակման վերաբերյալ, ինչը պայմանավորված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններով, որոնք ընդունվել են Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ավարտից հետո:

«Բոլորս անհամբեր սպասում ենք և հուսով ենք, որ այստեղ ողջամտությունը կգերակշռի, և մենք շուտով կկարողանանք սկսել Անդրկովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը»,- ասել է Օվերչուկը:

Նրա խոսքով՝ ներկայիս իրողության պայմաններում Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը «կարևոր է ավելի քան երբևէ, և որ այսօր ամբողջ տարածաշրջանի զարգացման համար բացվում են բոլորովին նոր պայմաններ ինչպես տնտեսության, այնպես էլ տրանսպորտի զարգացման տեսանկյունից»:

«Սա կարող է եզակի պայմաններ ստեղծել Հայաստանի ամբողջ տնտեսական ներուժի բացման համար, այն կարող է ստեղծել եզակի, զարմանալի պայմաններ մեր եվրասիական ինտեգրացիան լիարժեք իրականացնելու համար», – ամփոփել է ՌԴ փոխվարչապետը։

Այս մասին տեղեկանում ենք EurAsia Daily-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ