fbpx
Աշխարհ

ՌԴ հանրաքվեն Պուտինին հնարավորւթյուն կտա կառավարել մինչև 2036 թվականը

Ռուսաստանի Դաշնությունում 7 օր տևողությամբ նախատեսվող սահմանադրական բարեփոխումները, թույլ կտան երկրի ղեկավար Վ․ Պուտինին երկրորդ անգամ անընդմեջ վերընտրվել նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Aljazeera-ն։

Սահմանադրության փոփոխմամբ` Վլադիմիր Պուտինը հնարավորություն կունենա ղեկավարել ևս 16 տարի։

Արդեն հայտնի է, որ ընտրությունները սկսվելու են հինգշաբթի օրվանից և շարունակվելու մինչև հուլիսի 1-ը։ Սա հնարավորություն կտա խուսափել մարդկանց կոջտակումներոց ինչը զերծ կպահի կորոնավիրուսյան համաճարակի տարածումից։

Դիմակներն ու արտահանող նյութերը հասանելի կլինեն 110 միլիոն քաղաքացիների համար, ովքեր գտնվում են 10 տարբեր ժամային գոտիներում՝ Բալթիկ ծովից մինչև Խաղաղ օվկիասնոս, Կալինիգրադից՝ Կամչատկայի Պետրոպավլովսկ ընկած տարածքում։

Վ․ Պուտինը, ով վերջին 20 տարում ղեկավարում է երկիրը՝ ինչպե՛ս նախագահի, այնպես է՛լ վարչապետի պաշտոնում, այս տարվա հունվարին 1993 թվականին ընդունած Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացրեց, որն արագորեն ընդունեցին թե՛ խորհրդարանի ներկայացուցիչները, և թե՛ տարածաշրջանի օրենսդիրները։

Նրա պնդմամբ, չնայած նրան, որ այս հանրաքվեն օրենքով նախատեսված չէ, այնուամենայնիվ, սահմանադրական փոփոխությունը ցանկանում է ժողովուրդը, որը նրանց հնարավորություն կտա ձեռք բերել լեգիտումություն։

Ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին սա որակել է որպես պոպուլիստական հնարք, որը հնարավորություն կտա Պուտինին դառնալ «նախագահ ամբողջ կյանքի համար»։ Նրա խոսքով սա Սահմանադրության խախտում է, հեղաշրջում։

Մոսկվայի դատարանի որոշմամբ ոչ-ի համար ձայներ հավաքող կայքի գործունեություը կասեցվել է, և նրանց առաջարկվել հանդես գալ այլ անվանմամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ