fbpx
Աշխարհ

Ռուսաստանի քաղաքացիություն ստացած 10 հազար միգրանտներ ուղարկվել են Ուկրաինայի դեմ պատերազմելու

Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն ասել է, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած միգրանտներից ավելի քան 30 հազարը վերցված են հաշվառման, և արդեն շուրջ 10 հազարն ուղարկվել են «հատուկ ռազմական գործողության» գոտի։

Նա ասել է, որ Ռուսաստանում մոտավորապես 13 կամ 14 միլիոն ներգաղթյալ կա, «յուրաքանչյուր 10-րդ բնակիչն արտասահմանցի է»: Բաստրիկինը նշել է, որ միգրացիոն նման քաղաքականությունը և ծայրահեղականության աճն անընդունելի է, դա սպառնալիք է ազգային անվտանգությանը։

Բաստրիկինը խոսել է Սանկտ Պետերբուրգում միջազգային իրավական ֆորումի շրջանակում անցկացված «Միգրացիոն քաղաքականության իրավական ասպեկտները ժամանակակից Ռուսաստանում» նիստում։

Նա ասել է, թե ցանկանում է հանդես գալ առաջարկով՝ խստացնելու պատասխանատվությունը Ռուսաստանի տարածքում անօրինական գտնվելու համար։

Ըստ Բաստրիկինի հայտնած տվյալների՝ այս տարվա 4 ամիսների ընթացքում 1,2 միգրանտ է մտել Մոսկվա, ևս 860 հազարը՝ Սանկտ Պետերբուրգ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ